Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Գժերի եփած մուրաբա՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համար

Գժերի եփած մուրաբա՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համար
15.04.2025 | 13:45

ԱԺ առաջիկա լիագումար նիստում կքննարկվի տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման համար վճարները սահմանել որպես տեղական վճար։ Այ քեզ բան։ Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վճարել սարքի միջոցով։ Ո՞վ է այս ապուշությունը առաջարկել. Երևանում պիկ ժամերին գերբեռնված ավտոբուսներում հնարավոր չէ նստել, կանգնած, ուղևորներով խիստ սեղմված վիճակում ՝ մեկ րոպեում մեկ ոտքիդ տեղը չես կարող փոխել, ուր մնաց մոտենաս ուղեվարձի վճարումն արձանագրող սարքին։ Ինչպես օղորմածիկ հարևանս կասեր՝ գժերի եփած մուրաբա է, այն Հայաստանի հպարտ քաղաքացիների համար եփածները ծառայողական մեքենաներով, թանկ ավտոներով են շրջում, ոչ թե հասարակական տրանսպորտով ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4739

Մեկնաբանություններ